տապան — Վիքիբառարան


Article Images

Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝ տապան

վանկեր՝ տա•պան 

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. (նորբ․) արկղաձև մեծ կամ փոքր շինվածք՝ կառույց
  2. ննջեցյալին թաղելու արկղ, դագաղ
  3. գերեզման, շիրիմ
  4. տապարմաքար շիրմաքար
  5. այն նավը որով ըստ Աստվածաշնչի Նոյը իր ընտանիքով և բոլոր տեսակի կենդանիներով փրկվեց աշխարհակործան ջրհեղեղից
  6. (ճրտրպ․) (շին․) լինում է սեղանաձև, օրորոցաձև, հարթ սալ, խոյաձև
  1. տե՛ս դագաղ
  2. տե՛ս գերեզման
  3. տե՛ս շիրմաքար
  4. տե՛ս Նոյան տապան
Ի արտաքին հոլովում
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. տապան(ը) տապաններ(ը)
Սեռ. տապանի տապանների
Տր. տապանի(ն) տապանների(ն)
Հայց. տապան(ը) տապաններ(ը)
Բաց. տապանից տապաններից
Գործ. տապանով տապաններով
Ներգ. տապանում տապաններում
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։