Միրթեան ծով
Contributors to Wikimedia projects
Article ImagesՄիրթեան ծով (յուն․՝ Μυρτώο πέλαγος), Էգէական ծովուն հարաւ-արեւմտեան մասը․ կը տարածուի հիւսիսէն - հարաւ՝ Սարոնիքոս (կամ Արղոլսարոնիքոս) ծոցի Սունիօ հրուանդանէն մինչեւ Քիթիրա կղզին եւ արեւմուտքէն դէպի արեւելք՝ արեւելեան Պելոպոնեսի ափերէն (Արղոլիքոս ծոց, Արքատիա եւ Լաքոնիա նահաններուն արեւելեան ափեր) մինչեւ արեւմտեան Քիքլատես (Քիթնոս, Սերիֆոս, Սիֆնոս, Միլոս)։
դասաւորում | ||
Երկիր | Յունաստան | |
Ըստ յունական դիցաբանութեան, անունը առած է Էրմիս (Հերմես) աստուծոյ զաւակին անունէն՝ Միրթիլոս, որ խեղդուեցաւ երբ այդ ջուրերուն մէջ զայն նետեց Փելոփաս։
Միրթեան ծովը կը պարփակէ կղզիներ, կղզիակներ, ժայռակղզիներ։ Նաւագնացութիւնը դիւրին չէ, վտանգներու ենթակայ է․ հին ժամանակներէն մինչեւ մեր օրերուն, ինչպէս օրինակ՝ «Իրաքլիոն» նաւուն խորտակումը՝ 1966-ին, «Այիա Զոնի»ի նաւաբեկումը՝ 2021-ին։
Հարուստ է ձուկերով։ Ճամբորդները կը հանդիպին նաեւ դլփինի մէկ տեսակը՝ ածխադլփիններուն (Grampus griseus), որոնք Յունաստանի ծովերուն ամենէն խոշորներն են։
Ֆալքոներա, Վելոփուլա, Անանես, Քարավիա
Լէոնիտիօ, Ֆոքիանօ, Քիփարիսի, Լիմանի Երաքա, Մոնեմվասիա, Քսիֆիաս, Վելանիտիա
Քամարես, Վաթի, Մեղալօ Լիվատի,
-
Վելոփուլա
-
Անանես
-
Մալէաս հրուանդան
-
Լէոնիտիօ
-
Մոնեմվասիա
-
Վելանիտիա
-
Վաթի, Սիֆնոս
-
Քամարես, Սիֆնոս
-
Անդիմիլոս