Փինիոս (Պելոպոնես)


Contributors to Wikimedia projects

Article Images

Փինիոս (Պելոպոնես)

Փինիոս (յուն․՝ Πηνειός), Պելոպոնեսի գետ, Յունաստան։ Կը բխի Էրիմանթոս լեռէն եւ կը թափի Յոնիական ծովուն մէջ։

Փինիոս
Πηνειός
Բնութագիր
Ջրահոսք
Ակունք Էրիմանթոս
Գետաբերան Յոնիական ծով
Տեղակայում
Փինիոս գետին հոսքը քարտէսին վրայ, Պելոպոնես
Փինիոս գետին հոսքը քարտէսին վրայ, Պելոպոնես
Երկիր Յունաստան

Գետին երկայնքը 80,9քլ․ է։ Կը բխի Էրիմանթոս լեռէն եւ կը հոսի դէպի արեւմուտք։ Կը թափի Յոնիական ծովունՀելոնիթի ծոցը։ Հնադաին գետաբերանը աւելի հարաւ էր, Քիլինի ծոցը։

Թեսալիայի մէջ կը հոսի համանուն Փինիոս գետը։

 
Քեֆալովրիսօ ակը․ Պելոպոնիեսի Փինիոս գետին առաջին ակը

Փինիոս արուեստական լիճը կը կառուցուի 1960-ին եւ այժմ Պելոպոնեսի մեծագոյն լիճն է։ Կը գտնուի Ամալիատային հիւսիս-արեւելքը, հին Իլիտային արեւելքը։ Լիճը կը շահագործուի Իլիաս դաշտին որոգման համար։

Գետը յունական դիցաբանութեան մէջ

Խմբագրել

Յունական դիցաբանութեան մէջ, Փինիոս գետը կապուած է Իրաքլիսին հինգերորդ հերոսութեամբ։ Ըստ առասպելին, Իրաքլիս կը քանդէ Աւղիասին ախոռներուն պատը, գետին հոսքը կը փոխէ եւ Փինիոսին ջուրերը կը մաքրեն ախոռները։

[1] [2] [3] [4]